Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել Հռոմի մրցաշարում


08:00 , 15 մայիս, 2018
tert.am-ը գրում է

Սերբ Նովակ Ջոկովիչը Հռոմի մրցաշարի մեկնարկում հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովին:

 

Հանդիպումն ավարտվել է 6:1, 6:3 հաշվով և տևել է 56 րոպե: Աշխարհի 18-րդ ռակետը խաղի ընթացքում 4 բրեյք փոինթ է իրացրել և 6 էյս կատարել: Թենիսիստների անձնական պայքարում Ջոկովիչը հաղթում է 6:0 հաշվով: