Պուտինը ԵԱՏՄ երկրների ղեկավարներին հրավիրել է դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը


00:15 , 15 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին հրավիրել է դիտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մաղթել է Ռուսաստանին բարձր մակարդակով անցկացնել առաջնությունը, հույս հայտնել, որ դահլիճում ներկա երկրների ղեկավարները հրավեր կստանան դիտելու խաղերը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։