Եթե այս տեմպերը պահպանվեն, ապա Apple-ը արդեն սեպտեմբերին կհատի մեկ տրիլիոն դոլարի շեմը, իսկ Amazon-ը՝ հոկտեմբերին։
Apple–ն ամերիկյան առաջին՝ երեք տրիլիոն արժեքով հանրային ընկերությունը դառնալու շեմին է։ 1976 թվականին Սթիվ Ջոբսի ավտոտնակում սկիզբ առած բիզնեսն արդեն հասել է տարեկան 229 միլիարդ դոլար շրջանառության, որը շատ երկրների համախառն ներքին արդյունքից ավելի շատ է։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարվա ընթացքում Apple-ի բաժնետոմսերն աճել են 24%-ով, կարելի է ենթադրել, որ շուտով ընկերության բաժնետոմսերի գումարային արժեքը կարտահայտվի տասներեքանիշ թվերով։ Ինչ վերաբերում է Amazon.com-ին՝ այսօր դա իր արժեքով երկրորդ ամերիկյան ընկերությունն է։ Նրա արժեը 780 միլիարդ դոլար է կազմում, սակայն աճի արագությամբ այն գերազանցում է Apple-ին։ Վերջին 12 ամիսների ընթացքում Amazon-ի բաժնետոմսերն աճել են 70%–ով։
Երրորդ տեղում է Alphabet-ը՝ 765 միլիարդ դոլար ցուցանիշով, չորրորդում՝ Microsoft-ը՝ 749 միլիարդ դոլարով։
Եթե այս տեմպերը պահպանվեն, ապա Apple-ը արդեն սեպտեմբերին կհատի մեկ տրիլիոն դոլարի շեմը, իսկ Amazon-ը՝ հոկտեմբերին։