Ինչպես երկարեցնել կյանքը 10 տարով


20:20 , 14 մայիս, 2018

Հարվարդի համալսարանի գիտնականները մի քանի պարզ առաջարկ են արել նրանց համար, ովքեր ուզում են տասը տարի ավելի երկար ապրել։

Գիտնականները համոզված են, որ երկարակեցության գաղտնիքը առողջ ապրելակերպի մեջ է։ Հետազոտողների կարծիքով՝ երկար ապրելու համար բավական է հետևել հինգ պարզ կանոնի։ Անհրաժեշտ է հրաժարվել ծխելուց և ալկոհոլից, անցնել առողջ սննդի, ազատվել ավելորդ քաշից և կանոնավոր ֆիզիկական վարժություններ անել։

Բոլոր վերոհիշյալ կանոնների պահպանումը, ինչպես գտնում են գիտնականները, 65 տոկոսով նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը և սրտի խնդիրներից մահանալու հնարավորությունը։