Apple-ը iPhone SE երկրորդ սերնդի սմարթֆոնը կներկայացնի սեպտեմբերին


23:00 , 14 մայիս, 2018

Apple ամերիկյան կորպորացիան հայտնել է, որ նոր iPhone SE երկրորդ սերնդի սմարթֆոնը կներկայացնի սեպտեմբերին։

Նոր սմարթֆոնի տեխնիկական բնութագրի մանրամասները հայտնի չեն։ Սակայն աղբյուրի խոսքով՝ գաջեթի գաբարիտները նույնը կմնան, իսկ էկրանն առանց շրջանակի կլինի։

Բացի այդ՝ սարքավորումը կունենա դեմքերը ճանաչելու գործառույթ և TrueDepth տեխնոլոգիա։ Հավանական է, որ սմարթֆոնի հետին պանելն ապակե կլինի, ինչը թույլ կտա անլար լիցքավորման համակարգ օգտագործել։