Պուտինը կոչ է արել ԵԱՏՄ երկրներին` ուժեղացնել ինտեգրման գործընթացների զարգացումը


17:30 , 14 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրները պետք է ինտենսիվացնեն ինտեգրման գործընթացների զարգացումը, այդ թվում` ատոմային ոլորտում. հայտնում է РИА Новости-ն:

«Օգտակար կլիներ նաև ավելի շատ ուշադրություն դարձնել սոցիալ-հումանիտար, կրթության ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև միջտարածաշրջանային և սահմանային կապերին»,- հավելել է նա:

Նշենք, որ ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: