Այսօր Երուսաղեմում կբացվի ԱՄՆ դեսպանատունը


12:20 , 14 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Այսօր Երուսաղեմում կկայանա ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը: Դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի Թել Ավիվից:

Ըստ BBC-ի` նորաբաց դեսպանատան աշխատակիցների թիվը կլինի 50-60: Բացման արարողությանը Վաշինգտոնից ժամանել է մոտ 250 հոգուց բաղկացած պատվիրակություն: Այն կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս որոշումն առաջացրել է պաղեստինցիների վրդովմունքը, քանի որ նրանք  Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: