Իրանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել ԱՄՆ-ից պաշտպանել միջազգային իրավունքը


11:30 , 14 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Զարիֆը հայտարարել է, որ իրանական գործարքից դուրս գալու` ԱՄՆ-ի որոշումից հետո հավասարակշռությունը խախտվել է. հայտնում է РИА Новости-ն:

Նախարարը նաև ողջունել է ռուսական կողմի հստակ դիրքորոշումը գործարքի վերաբերյալ և շնորհակալություն հայտնել աջակցության համար: Զարիֆը նաև հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է պաշտպանի միջազգային  իրավունքը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մոսկվայում ընթանում են ՌԴ և Իրանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները: