Դեռ շատ կարևոր նշանակումներ ու փոփոխություններ կան առջևում՝ ՊԵԿ, ՏՄՊՊՀ, ՀՔԾ, Դատախազություն, Քննչական կոմիտե ու դատարաններ:
Այս կառույցների մի մասի ղեկավարները նշանակովի պաշտոններ են, մի մասին էլ ընտրում է ԱԺ-ն: Բոլոր այս տեղերում պետք է հնարավորինս ընդունելի ու իդեալականին մոտ մարդիկ լինեն: Կիսաընդունելի կադրերով հնարավոր չի լինի այս ոլորտները կարգի բերել ու հասնել ցանկալի արդյունքի:
Ինձ ծանոթ՝ տնտեսության հետ կապված ոլորտներում ահռելի գործ կա անելու՝ համակարգը կլաններից ազատելուց մինչ տարբեր տնտեսական ապօրինությունները վերացնելը: