Facebook-ը թողարկել է «Անվտանգության ստուգում» ծառայությունը՝ Փարիզում հարձակումից հետո


14:00 , 13 մայիս, 2018

Facebook սոցցանցը Փարիզի բնակիչների համար թողարկել է «Անվտանգության ստուգում» ծառայությունը՝ շաբաթ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում դանակով հարձակումից հետո:

Ծառայությունը սոցցանցի օգտատերերին թույլ է տալիս օպերատիվ կերպով իրենց մտերիմներին հասկացնել, որ իրենք չեն տուժել բնական աղետների կամ ահաբեկչությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ մայիսի 12-ի երեկոյան, չարագործը Փարիզի կենտրոնում դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը: