Ֆրանսիայում հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը


13:40 , 13 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիական BFM հեռուստաալիքը հայտնել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ թևի կոտրվածքի պատճառով հոսպիտալացման մասին:

Աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն՝ 93-ամյա երգիչը ուսոսկորը վնասել է տանը գտնվելու ժամանակ: Ներկայում Ազնավուրը գտնվում է  Նիմ քաղաքի կենտրոնական հիվանդանոցում:

Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում և որ շանսոնյեն մոտ ժամանակներս դուրս կգրվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։