Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդը շնորհավորում է Արսեն Թորոսյանին Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակման կապակցությամբ


22:47 , 12 մայիս, 2018

Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդը շնորհավորում է առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակման կապակցությամբ։ Վստահաբար իմանալով Արսեն Թորոսյանի վերաբերմունքը առողջապահության ոլորտի ծառացած խնդիրների լուծման և հասարակության վերաբերմունքը առողջապահության ոլորտում ծառացած խնդիրների, անառողջ մթնոլորտի, ցավոք հիանալի ծրագրերի տապալման և այլ ակնառու խնդիրների հետ կապված՝ երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդն իր ողջ թիմով հայտարարում է այսուհետ առողջապահության նախարարության բոլոր ծրագրերին ակտիվ մասնակցելու և աջակցելու մասին։ 
Շնորհավորում ենք բոլորիս և բարի երթ մեր երկրի առողջապահության նորանշանակ նախարարին։
Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի գործադիր մարմին։

Image may contain: 1 person, smiling