Էբոլա տենդը կարող է տարածվել Կոնգոյի սահմաններից դուրս․ ԱՀԿ


23:00 , 12 մայիս, 2018

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում բռնկված Էբոլա տենդը կարող է երկրի սահմաններից դուրս տարածվել։ Այս մասին մայիսի 11-ին, Ժնևում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Փիթեր Սալաման։

Նա հայտարարել է, որ հիվանդության՝ Կոնգոյի սահմաններից դուրս տարածվելու պոտենցիալ սպառնալիք գոյություն ունի՝ չնայած որ դրա հավանականությունը մեծ չէ։

«Մենք շատ անհանգստացած ենք և պատրաստվում ենք ցանկացած սցենարի»,-ասել է Փիթեր Սալաման։

Նշվում է, որ հիվանդության դեմ պայքարի շրջանակում Կոնգո նոր փորձնական պատվաստանյութ են ուղարկել։