Ինչու՞ երջանկության հորմոնները կախվածություն չեն առաջացնում


19:20 , 12 մայիս, 2018

Չնայած մարդու համար բնական է երջանկության ձգտելը, սակայն «երջանկության հորմոնները»՝ էնդորֆինները, մարդու մոտ «սովորության ուժ» ձեռք չեն բերում, ինչպես օրինակ, օփիումը՝ թմրածությունից կախվածություն ունեցողների մոտ։ Սան Ֆրանցիսկոյի համալսարանի մասնագետները պարզել են, թե ինչու է դա այդպես։

Ըստ գիտնականների՝ օպիատներն իրենց կառուցվածքով նման եմ երջանկության հորմոններին և ազդում են նույն նեյրոնների վրա, որոնց աշխատանքի հետ է կապված հաճույքի զգացողությունը։