Թուրքիան առաջիկա 10-15 տարում Եվրամիության անդամ չի կարող դառնալ


14:20 , 12 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Եվրամիությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ դեռ պատրաստ չէ իր կազմի մեջ ընդունել Թուրքիային։ Ինչպես հայտնի է, վերջինս արդեն մի քանի տասնամյակ ապարդյուն փորձում է ԵՄ անդամ դառնալ։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Եվրոպայի հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ում անունը չի հրապարակվում, ռուսական «Известия» թերթին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Եվրամիությունը պատրաստ չէ առաջիկա 10-15 տարվա ընթացքում Թուրքիային ընդունել իր կազմի մեջ»։

ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիան թե տնտեսական ցուցանիշներով, թե ժողովրդավարական արժեքների տեսանկյունից դեռևս չի համապատասխանում ԵՄ չափանիշներին։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ