«Ռոսնեֆտ»-ը՝ Հայաստանի վերաբերյալ Միխայիլ Լեոնտևի սկանդալային հայտարարությունների մասին


13:15 , 12 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը հայտարարել է, որ լրագրող, ընկկերության փոխնախագահ  Միխայիլ Լեոնտևի խոսքերը Հայաստանի մասին չեն արտահայտում ընկերության դիրքորոշումը. հայտնում է Интерфакс-ը:

«Միխայիլ Լեոնտևի անհատական խոսքերն ընդհանուր ոչինչ չունեն Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ` «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ: Ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, բացի այդ` ակտիվ աշխատում տարածաշրջանում և երաշխավորում է պայմանագրային պարտավորությունների իրականացում»,- ասվում է ընկերության հայտարարությունում:

Ավելի վաղ Լեոնտևը Комсомольская правда-ի եթերում հայտարարել էր, որ Հայաստանը պատմության ամբողջ ընթացքում բեռ է եղել Ռուսաստանի համար: