10:20 , 12 մայիս, 2018
«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ վերջին օրերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատունը խիստ հսկում են «Լեգիոն» անվտանգության ընկերության աշխատակիցները: Որոշ տեղեկություններով՝ «Լեգիոն» ընկերությունը պատկանում է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի եղբորը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ինչո՞ւ է հսկվում քաղաքապետի տունը, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց. «Ես տեղյակ չեմ: Քաղաքապետի տան, անձի հետ կապված քաղաքապետարանն ի՞նչ առնչություն ունի»: Հետաքրքրիր է, թե ումից է վախենում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը երեկ շտապել էր ներկա գտնվել նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության նիստին և երեկ լրագրողներին հավատացնում էր, թե իր հրաժարականի հարցը չկա օրակարգում:
Միան թե, հիշեցնենք, Երևանի ՏԻՄ ընտրություններում «Ելք» ցուցակը գլխավորում էր ներկայիս Փաշինյանը, որի կողմնակիցները բացահայտել էին Տարոն Մարգարյանի օգտին ընտրակաշառքի դեպքեր, ցուցակներ: Թավշյա հեղափոխության օրերին էլ քաղաքապետարանի աշխատակիցներն Ավանում նաև ծեծի էին ենթարկել համաժողովրդական շարժման անդամներին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: