««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող գյուղացիները հայտնվել են իրենց բերքն իրացնելու խնդրի առաջ:
Մարդիկ այս պահին մեծ քանակությամբ կարտոֆիլ ունեն իրենց ամբարներում պահեստավորած, սակայն չեն կարողանում իրացնել գնորդ չլինելու պատճառով: Գեղհովիտցիների խոսքերով՝ նախորդ տարիներին Ռուսաստանից և Վրաստանից մարդիկ են եկել և մեծ քանակությամբ կարտոֆիլ տարել: Բայց այս տարի ոչ ոք չի մտել գյուղ: Մինչդեռ որքան տաքանում են օրերը, այնքան պահեստավորած կարտոֆիլը փչանում է, և ստիպված են այն դարձնել անասնակեր: Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե այժմ իրենց գյուղում մարդիկ պահեստավորած ունեն մոտ 2000 տոննա կարտոֆիլ: «Բավականին մեծ թիվ է մեր գյուղի համար:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: