Բաց նամակ նախագահին. «Թույլ մի տվեք՝ մեր մտավորականների աշխատանքները թարգմանվեն այլ լեզուներով»


17:19 , 9 մայիս, 2013

Ես պահանջում եմ թույլ չտալ, որ Հայաստանից արտահանվեն, լուսաբանվեն կամ թարգմանվեն այլ լեզուներով մեր «մտավորականների» բաց նամակները: Բաց նամակների պատճառով աշխարհի մոտ կարող է ստեղծվել տպավորություն, որ մեր մտավորականները դեբիլ են, ինչը իր հերթին կարող է բացասաբար ազդել մեր երկրի մշակութա-գեղարվեստական իմիջի և ընկալման վրա: Առաջարկում եմ նաև ժամանակավորապես արգելել բաց նամակների ինստիտուտը ՀՀ տարածքում: