Գարեգին Չուգասզյանն ազատ է արձակվել կալանքից


21:50 , 11 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, ով ձերբակալվել էր ապրիլի 24-ին, այնուհետև կալանավորվել։

Ազատ արձակվելու մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը.

«Չուգասզյանն ազատ է արձակվել: Նա ազատ է արձակվել Լենա Նազարյանի և Արարատ Միրզոյանի երաշխավորագրով»։

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Չուգասզյանն ազատ է արձակվել հսկող դատախազի որոշմամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։