Վրաստանում բացվել է ինքնաթիռների մասերի արտադրության գործարան


21:30 , 11 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Վրաստանում բացվել է, Հարավային Կովկասում առաջին ATC (Aero-Structure Technologies Cyclone), ինքնաթիռի մասերի արտադրության գործարանը:

Jnews-ի փոխանցմամբ, ձեռնարկության շինարարությունն սկսվել է 2015 թ.-ի սեպտեմբերին Վրաստանի կառավարության «Գործընկերության հիմնադրամ»-ի կողմից իսրայելական Elbit Cyclone ընկերության հետ համատեղ: Նախագծի ներդրման արժեքը 93 մլն դոլար է:

Բարձր տեխնոլոգիական գործարանը կառուցվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հարակից տարածքում: Գործարանը կթողարկի քաղաքացիական ինքնաթիռների մասեր, այդ թվում՝ դռներ, աերոդինամիկ մակերեսներ, վերահսկիչ վահանակներ և օդանավերի այլ մասեր: Համատեղ ձեռնարկությունը, սերտիֆիկացում անցնելուց հետո, 2019-ի սկզբին կթողարկի առաջին արտադրանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։