Նավթը կարող է թանկանալ՝ մեկ բարելի դիմաց 100 դոլար կազմելով․Bank of America


22:00 , 11 մայիս, 2018

Bank of America-ի վերլուծաբանները հաջորդ տարի նավթի գնաճ են կանխատեսել՝ մեկ բարելի դիմաց 100 դոլար։ Պատճառն արտահանող երկրներում՝ Վենեսուելայում և Իրանում անկայուն իրադրությունն է։

«Գնահատելով իրադրությունը առաջիկա 18 ամսում՝ մենք նավթի շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռության փոփոխությունների ենք սպասում»,- ասվում է տնտեսագետների հաշվետվությունում։

Փորձագետների կանխատեսմամբ՝ նավթի պակասուրդի պայմաններում, որը 2018-ին կարող է կազմել օրական 630 հազար բարել, իսկ 2019-ին՝ օրական 300 հազար բարել, Brent տեսակի նավթի արժեքը կարող է գերազանցել մեկ բարելի դիմաց 90 դոլարը։ Նշվում է, որ նավթի գինը կախված կլինի ՕՊԵԿ-ի անդամ երկրների դիրքորոշումից և Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքներից։