Որ պահին չի լինի հանրային աջակցություն, այդ պահին կդադարեմ լինել երկրի վարչապետ. Փաշինյան


15:10 , 11 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Քանի դեռ կա հանրային աջակցություն, այդ աջակցությունը լիարժեք կօգտագործվի երկրի զարգացման նպատակով. կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, որ հանրային ճնշման միջոցով հնարավոր չի լինի ստիպել ԱԺ-ին` օրենքներ ընդունել:

«Որ պահին չի լինի աջակցություն, այդ պահին ես կդադարեմ լինել երկրի վարչապետ»,- հայտարարեց նա:

Փաշինյանը շեշտեց, որ առաջնահերթ քայլերից մեկը լինելու են տրամաբանական, սեղմ ժամկետներում կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Ի պատասխան հարցին` գուցե պատրաստվում է չներկայացնե՞լ կառավարության ծրագիր, քանի որ միայն այդ դեպքում են հնարավոր արտահերթ ընտրություններ, Փաշինյանը բացառեց այդ տարբերակը: «Հնարավորություններ շատ կան: Եթե Սահմանադրությունն ուշադիր կարդաք, կտեսնեք՝ ինչ լուծումներ կան»,- եզրափակեց նա: