Մերկելը Պուտինին պատմել է Պորոշենկոյի հետ հանդիպման մասին


13:40 , 11 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել է Ֆրասնիայի և Ուկրաինայի նախագահների հետ ունեցած հանդիպումների արդյունքների մասին: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում:

Կողմերը նաև քննարկել են Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման հարցը և պայմանավորվել ակտիվացնել «նորմանդական ձևաչափի» աշխատանքը:

Քննարկվել է նաև Մերկելի ապագա այցը Ռուսաստան: