Tert.am-ը գրում է.
Օրենքով վերապահված բոլոր լիազորությունները կատարելու ենք, որպեսզի արդարացնենք մեր քաղաքացիների հույսերը, ապահովելու ենք ՀՀ ազգային անվտանգությունը. կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն նշանակված Արթուր Վանեցյանը:
«Այս պահին այդքանը կարող եմ ասել, մի քիչ աշխատելուց հետո կանդրադառնանք»,-ասաց նա, պատասխանելով հարցին, թե ինչ սկզբունքով է աշխատելու:
Արթուր Վանեցյանը նշեց, որ իր նշանակման մասին իմացել է երեկ: «Առաջարկություն ստացել եմ վարչապետից, քննարկել ենք, և որոշում ենք կայացրել, որ վարչապետը նշանակի»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ