Աննա Թովմասյանի ծննդյան 31-ամյակը, հյուրերն ու գեղեցիկ տորթը (Photo, Video)


11:45 , 11 մայիս, 2018

Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, երեկ նշել է ծննդյան 31-ամյակը: Աննան օրն անցկացրել է ընկերուհիների և հարազատների շրջապատում: Երգչուհին տոնական երեկոն կազմակերպելիս նախապատվությունը տվել է դասական սպիտակ ու կարմիր գույներին: Երեկոյի ընթացքում գեղեցկուհի Աննան փայլել է իր նրբաճաշակ հագուստով: Ուշադրության է արժանի նաև տոնական տորթի ընտրությունը, որը կարծես թե համապատասխանեցված է հագուստ նախշերի հետ: Ինչպես երևում է Ինստագրամում հրապարակած լուսանկարներից, հոբելյարը բազմաթիվ նվերներ է ստացել: