3-ամյա երեխային ոտքով հարվածած պոռնոդերասանուհուն դատապարտել են 1 տարվա ազատազրկման (Video)


08:30 , 11 մայիս, 2018

Այս սարսափելի դեպքը տեղի էր ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 5-ին։ Բնակչուհին իր 3-ամյա որդու հետ զբոսնում էր։ Պոռնոդերասանուհի Նադեժդա Ֆյոդորովան այգի էր եկել իր շան հետ։ Կինը Ֆյոդորովային նկատողություն է արել շան համար, ինչի հետևանքով նրանք վիճել են, և դերասանուհին ոտքով հարվածել է 3-ամյա երեխային։ Դատարանի որոշմամբ՝ նա կկրի պատիժ ուղղիչ գաղութում և կվճարի 5000 ռուբլի տուգանք։