Ռոբոտը աշխատանքից հեռացրել է բարմենին՝ ժամում 120 բաժակ սուրճ պատրաստելով


18:30 , 10 մայիս, 2018

Կալիֆորնիայի CafeX սրճարանում բարմենին փոխարինել է հատուկ ռոբոտը, որը շատ արագ է ըմպելիքներ պատրաստում. մեքենան մեկ ժամում մոտ 120 բաժակ կապուչինո, լատե և էսպրեսո է պատրաստում և մատուցում՝ տեղեկացնում է CNBC-ն:

Սարքի հեղինակը է 24-ամյա գյուտարար Հենրի Հուն է: Ռոբոտի ինքնարժեքը 25 հազար դոլար է: Նրա աշխատանքի շնորհիվ տնտեսում է ոչ միայն ռեստորանի տերը, այլև այցելուն:

Մեկ բաժակ սուրճի միջին արժեքը սրճարանում 3 դոլար է, ամենաթանկ ըմպելիքը 4 դոլար է: Համեմատության համար Starbucks-ում ամենաթանկ ըմպելիքը կարող է 2-3 անգամ թանկ արժենալ:

Գնային նման տարբերության պատճառն այն է, որ ռոբոտը պրոֆեսիոնալ բարմենից ավելի արագ է պատրաստում սուրճը, այն կարող է աշխատել շուրջօրյա և առանց կիրակիների, ինչպես նաև վարձատրության և սոցփաթեթի կարիք չունի: