ՄԱԿ-ում կողմ են առևտրային քաղաքականությանը, որը նպաստում է կանանց հնարավորությունների մեծացմանը


18:20 , 10 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Արևելյան Աֆրիկայում կարելի է ընդլայնել կանանց հնարավորությունները, եթե փոխվի երկրի առևտրային քաղաքականությունը։ Այսպիսի եզրակացության են եկել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (ՅՈՒՆԿՏԱԴ) նոր զեկույցի հեղինակները։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։

Նրանք վերլուծել են մի շարք միջոցներ, որ ներմուծվել են Արևելաաֆրիկյան համայնք միջկառավարական կազմակերպության մաս կազմող վեց երկրների տարածքում։ Այդ պետությունների բնակչության ընդհանուր թիվը գերազանցում է 150 միլիոնը։

Համայնքը ստեղծվել է 2000 թ., և այդ պահից տարածաշրջանային ինտեգրման քաղաքականություն է վարում։ Օրինակ՝ սակագների ազատականացումը նպաստել է Քենիայում, Տանզանիայում և Ուգանդայում կանանց զբաղվածության աստիճանի բարձրացմանը, իսկ Բուրունդիի աշխատավոր կանանց վրա նույն այդ միջոցը բացասաբար է ազդել։ Ընդհանուր առմամբ սակագների ազատականացումը մեծացրել է որակավորում չպահանջող աշխատանքի պահանջարկը։ «Սպիտակօձիք» կանայք բարելավում չեն նկատել։

Եվս մեկ միտում՝ ծառայությունների շուկայում աճ է գրանցվել գյուղատնտեսական հատվածում ակտիվության նվազման հաշվին։ Ընդ որում՝ Բուրունդիում գյուղատնտեսության ոլորտում է զբաղված աշխատող կանանց 96 տոկոսը, Քենիայում՝ 76 տոկոսը, Ռուանդայում՝ 84 – Տանզանիայում՝ 71 տոկոսը։

Արևելաաֆրիկյան համայնքի երկրների կանանց մեծ մասը զբաղվում է ոչ ֆորմալ աշխատանքային գործունեությամբ, այսինքն՝ աշխատում են առանց պայմանագրի կամ ընտանիքում։ Զբաղվածության այդ տեսակները նրանց խոցելի են դարձնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։