Ուկրաինայի դպրոցում զանգվածային թունավորման պատճառով տուժածների թիվը հասել է 58-ի


17:10 , 10 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Ուկրաինական Չերկասսի քաղաքի դպրոցում արձանագրված զանգվածային թունավորման պատճառով հոսպիտալացվածների թիվն ավելացել է՝ հասնելով 58-ի: Այս մասին հայտնել են Ուկրաինայի առողջապահության նախարարությունից, գրում է ՌԻԱ Նովոստին

Ուկրաինայի ԱԻՆ-ի տվյալներով՝ երեքշաթի օրը Չերկասսում գրանցվել է զանգվածային թունավորում դպրոցականների շրջանում: Երեխաները  դպրոցական տողանիի ժամանակ ուշագնաց են եղել: Սկզբից հիվանդանոց է տեղափոխվել երեք երեխա, իսկ հետո՝ 42, ավելի ուշ նրանց թիվը հասել է 57-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։