«Մենք չունենք քիմիական զենքի պաշարներ 2013 թվականից ի վեր, դա ֆարս է, պարզունակ խաղ»․ Ասադ


15:00 , 10 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ իր երկիրը բացարձակապես չունի քիմիական զենքի պաշարներ, և հերքել է դրա կիրառման հետ կապված Արևմուտքի մեղադրանքները։ Այդ մասին Ասադն ասել է հունաստանյան Kathimerini պարբերականին տված հարցազրույցում։

«Նախևառաջ՝ մենք չունենք քիմիական զենքի պաշարներ 2013 թվականից ի վեր, երբ հանձնեցինք այն։ Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել, ինչից պարզ դարձավ, որ մենք քիմիական զենք չունենք, դա պաշտոնապես հաստատված է»,- ասել է Ասադը, որն առաջին անգամ է հարցազրույց տալիս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայում ենթադրյալ քիմիական զենքի պահեստներին հասցված հրթիռային հարվածներից հետո։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ