Նա այնքան է սիրում կերպարանափոխվել, որ ուղղակի սկսել է սարսափահար անել մարդկանց


08:30 , 10 մայիս, 2018

Երիտասարդ ավստրալացի Իթան Բրամբլն իր վրա ունի 100-ից ավելի դաջվածք և արել է արտաքինի փոփոխման տասնյակ վիրահատություններ։

Հասարակությունն այնքան էլ չի ողջունում նրա այս նախասիրությունը, բայց տղան, բավականին վաղ տարիքից տարված լինելով դրանով, չի ցանկանում կանգ առնել։

Նրա վրա վերջին 10 տարվա ընթացքում հայտնվել է 150 դաջվածք, աչքերի վրա ունի դաջվածքներ և հեռացրել է պորտն ու մասնատել լեզուն, իսկ ահա վերջերս նրա ականջները նմանվել են էլֆի ականջների նույնպես վիրահատության միջոցով։ Տղան չի ժխտում, որ իր արտաքինը կարող է տարօրինակ թվալ մարդկանց։