Tert.am-ը գրում է.
ՀԱԿ-ն անպայման կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:
«ՀԱԿ-ը լուրջ քաղաքական ուժ է Հայաստանում: ՀԱԿ-ը ինստիտուցիոնալ ուժ է, ունի կառույցներ Հայաստանի բոլոր մարզերում, շրջաններում: Ես չեմ ուզում մեր քաղաքական ուժին գովաբանեմ, բայց անպայման կմասնակցենք ընտրություններին»,- հայտնեց նա:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ գործադիրի ղեկավարի պաշտոնը ստանձնելը հայտարարել էր, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ են նախաձեռնելու, որից հետո անցկացնելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը հավաքել էր 1.65 տոկոս ձայն, սակայն Վարդան Մալխասյանը համոզված է, որ արտահերթ ընտրություններին նույն պատկերը չի լինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։