Մեծ Բրիտանիայում մտադիր են արգելել թաց անձեռոցիկների վաճառքը


20:00 , 9 մայիս, 2018

Մեծ Բրիտանիայում մտադիր են արգելել թաց անձեռոցիկների վաճառքը: Երկրի կառավարությունը նշում է, որ պլաստիկե թափոնների վերացման ծրագիրը «ներառում է մեկանգամյա օգտագործման ապրանքները, ինչպիսիք են, օրինակ, թաց անձեռոցիկները»:

Թաց անձեռոցիկներ արտադրողները ստիպված կլինեն կա՛մ արտադրությունը կազմակերպել առանց պլաստիկի, կա՛մ ընդհանրապես հրաժարվել դրանք արտադրելուց, քանի որ դրանք պարունակում են նյութ, որը չի քայքայվում բնության մեջ: