Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է Իսրայելի հարվածները Սիրիայում


17:50 , 9 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում, այդ թվում` Իսրայելի ավիահարվածները այդ երկրում տեղակայված օբյեկտներին. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը:

Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Նա մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի` ծրագրից դուրս գալու որոշման հետ կապված: