Նազարբաևը շնորհավորել է Փաշինյանին


12:00 , 9 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Խազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է  Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը. հայտնում  է sputniknews.kz-ը:

Նազարբաևը վստահություն է հայտնել, որ Փաշինյանին ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի բնակչության  կայուն զարգացման և սոցիալական բարեկեցության աճին ուղղված քաղաքականությունը:

«Համոզված եմ, որ երկու երկրների միջև ստեղծված բարեկամության ու փոխըմբռնման հարաբերությունները հետագայում էլ հուսալի հիմք կլինեն Ղազախստանի և Հայաստանի միջև փոխգործակցության ընդլայնման համար` ավանդական համագործակցության ոգով և ի նպատ մեր ժողովուրդների»,- ասվում է Նազարբաեւի շնորհավորական ուղերձում: