Քանյե Ուեսթը ճարտարապետությամբ կզբաղվի


18:10 , 8 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է նոր բիզնես սկսելու մասին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, ռեփերը ճարտարապետական Yeezy Home ստուդիա է բացում։

«Մենք Yeezy-ում ճարտարապետական ստորաբաժանում ենք բացում, որը կկոչվի Yeezy Home։ Մենք փնտրում ենք ճարտարապետների և դիզայներների, ովքեր ցանկանում են աշխարհն ավելի լավը դարձնել»,- ասել է երաժիշտը։

2016 թ. Ուեսթը հրաժարվել է կահույքից, որ պատրաստված էր հատուկ նրա համար՝ հայտնի դիզայներ Սենդի Գելլենի կողմից։ Վերջինս պատրաստել էր երաժիշտի առանձնատան դեկորները։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։