Կրեմլում ակնկալում են, որ Հայաստանը կմասնակցի ԵԱՏՄ մայիսյան գագաթաժողովին. Պեսկով


14:40 , 8 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում սպասում են, որ Հայաստանը կմասնակցի ԵԱՏՄ մայիսյան գագաթաժողովին. հայտնում է РИА Новости-ն:

«Իհարկե, ակնկալում ենք: Շատ կարևոր մասնակից է, կարևոր գործընկեր»,- նշել է նա` հավելելով, որ, անկախ այն բանից, թե ով  կներկայացնի Հայաստանը, իրենք ակնկալում են, որ կլինեն երկկողմ շփումներ:

Պեսկովը նաև նշել է, որ հարցը, թե ով կներկայացնի Հայաստանը` նախագա՞հը, թե՞ մեկ այլ անձ, հարկավոր է ուղղել Երևանին: