Գեղասահքի հայկական ֆեդերացիայի նախագահը խոսել է Մեդվեդևայի տեղափոխման լուրերի մասին


07:00 , 8 մայիս, 2018
operativ.am-ը գրում է

այաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հայտարարեց, որ խոսակցությունները, թե գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան կտեղափոխվի և կներկայացնի Հայաստանը‚ իրականությանը չի համապատասխանում: 

«Լուրերն‚ ըստ որոնց Մեդվեդևան կներկայացնի Հայաստանը‚ ճիշտ չեն և դրա մասին քննարկում անգամ չի էլ եղել»‚- ասել է Ստեփանյանը РИА Новости-ին:Նշենք‚ որ 18-ամյա մարզուհին դադարեցրել է համագործակցությունըն մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ: