Մեկ ժամից ավելի սոցկայքերում անցկացնելը խաթարում է կանանց ինքնավստահությունը․ հոգեբաններ


22:00 , 7 մայիս, 2018

Կանայք, որոնք սիրում են սոցկայքերում օրական մեկ ժամից ավելի ժամանակ անցկացնել, այնքան էլ ինքնավստահ չեն։ Այս մասին պարզել են բրիտանացի հոգեբանները։

100 կնոջ մասնակցությամբ գիտափորձը ցույց է տվել, որ որքան երկար ժամանակ են նրանք անցկացրել սոցկայքերում, այնքան ավելի շատ են նրանց ճնշել գեղեցկության չափանիշները, ինչի պատճառով նրանք իրենց պակաս ինքնավստահ են զգացել։

«Կանանց համար իդեալներ նաև ավելի վաղ են գոյություն ունեցել, սակայն սոցկայքերը դրանք ավելի ազդեցիկ են դարձրել։ Սոցկայքերում կանայք իրենց համեմատում են ընկերուհիների հետ, որոնք իրենց արտաքին տեսքը գեղեցկացնում են ֆիլտրերի շնորհիվ»,-ասել է հոգեբանները։