Ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, մեկնարկել է ՀՀԿ խմբակցության նիստը


17:40 , 7 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ավարտվել է կուսակցության Գործադիր մարմնի նիստը: Այն վարել է ՀՀԿ  նախագահ Սերժ Սարգսյանը:

Գործադիր մարմնի նիստից հետո մեկնարկել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստը:

Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատեց, որ վաղը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին: