Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց


16:45 , 7 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում ավարտվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը։

Դատարանը բավարարեց խափանման միջոցը փոխելու միջնորդությանը։ Դատարանի որոշմամբ՝ Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց։