Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Եմենում


16:15 , 7 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ՌՕՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել Եմենի նախագահական պալատին, որը գտնվում է հութիների վերահսկողության տակ. հայտնում է Newsruco.il-ը:

Ավիահարվածները հասցվել են մայիսի 7-ի առավոտյան: Հաղորդվում է 6 զոհի և 30 վիրավորի մասին:

Սաուդյան Արաբիայի հարևան Եմենում, 2014-ից սկսած, հակամարտություն է, որի մի կողմում են «Անսար Ալա» շարժման հութիները և նախկին նախագահի կողմից հանդես եկող բանակի մի մասը, իսկ մյուս կողմում` կառավարամետ ուժերը: 2015-ից սկսած` արաբական կոալիցիան աջակցում է կառավարամետ ուժերին: