Ոչ մի հակաբեղմնավորիչ դեղահաբ, ունեցեք առնվազն 3 երեխա. Էրդողանը` նորապսակներին


13:40 , 7 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է հայտնի երգիչ Ալիշանի և դերասանուհի Բուսե Վարոլի ամուսնության արարողությանը և նորապսակներին ուղղված շնորհավորանքի խոսքում թվել հակաբեղմնավորիչ դեղահաբերի վատ ազդեցությունները:

Ըստ Demokrathaber-ի` Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի մուսուլման ընտանիք չպետք է պլանավորի իր երեխաների թիվը: «Առնվազն 3 երեխա ունեցեք: Ոչ մի հակաբեղմնավորիչ: Ես հայտնի խոսք ունեմ` եթե մեկ երեխա լինի՝ տարօրինակ կլինի, երկուսը լինեն, մրցակից կլինեն, երեքը լինեն, հավասարակշռություն կլինի, իսկ չորսը` առատություն կլինի։ Իսկ թե ի՞նչ կլինի հետո, Ալլահն ինչպես կամենա։ Ուժեղ ազգերն ուժեղ ընտանիքներից են ստեղծվում»,- ասել է նա: