Այս դեպքում միանշանակ կարելի է ասել, որ փողերը քամուն են տվել․ 600 000 դոլար գումարը պարում էր օդում


01:30 , 7 մայիս, 2018

Երկու օր առաջ Իլինոիս նահանգում ճանապարհին ինկասատորի միջից սկսեցին փողեր դուրս թափվել։ Հետևի բաց դռներից 20 դոլարանոցները պարում էին օդում, ապա՝ իջնում և մնում ճամփեզրին։ Ընդհանուր առմամբ, մեքենայից դուրս էր թափվել մոտավորապես 600,000 դոլար, բայց հստակ թիվը դեռ չեն ճշտել։

Ոստիկանությունը փնտրում է այն մարդկանց, ովքեր ճանապարհից հավաքել են գումարը։ Այն մարդիկ, ովքեր ինքնակամ կհանձնեն գտած գումարը, չեն պատժվի, իսկ մյուսներին սպասում է մեղադրանք՝ գողության համար։ Ինկասատորի վարորդը նկատել է, որ կորցնում է փողերն այն ժամանակ, երբ հարևան մեքենայի վարորդը տեղեկացրել է այդ մասին։ Համարվում է, որ դա տեխնիկական խնդիր է եղել կամ աշխատակիցների սխալ։