Քլոե Քարդաշյանը ներել է ամուսնու դավաճանությունը և չի պատրաստվում թողնել նրան


18:30 , 6 մայիս, 2018

Չնայած այն հանգամանքին, որ հղիության վերջին օրերին Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քլոեն, պարզել էր, որ իր ամուսինը՝ Տրիստան Թոմփսոնը, ում երեխային ինքը կրում էր, մի քանի անգամ դավաճանել է իրեն մերկապարուհու հետ, Քլոեն չի պատրաստվում բաժանվել նրանից և որոշել է երկրորդ հնարավորությունը տալ իրենց հարաբերություններին։

Ինչպես US Weekly պարբերականին հաղորդել է Քլոեին մոտ կանգնած աղբյուրը՝ «Քլոեն մինչև հիմա սիրահարված է» և «զգում է, որ ողջ աշխարհը Տրիստանի դեմ է տրամադրված»։

People պարբերականը հաղորդում է, որ այժմ Տրիստանը կրկին Քլոեի և դստեր հետ է ապրում։ «Նա կենտրոնացած է ընտանիքը պահելու վրա։ Տրիստանի հետ նրանց մոտ ամեն ինչ կարգին է, բաժանության մասին խոսք անգամ լինել չի կարող»,– հաղորդել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։