Ռուսաստանի Նոյաբրսկ քաղաքի երկու առևտրի կենտրոններում տեղի ունեցած հրդեհները կարող են դիտավորության արդյունք լինել


13:40 , 6 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության Յամալո-Նենեցկի երկրամասի Նոյաբրսկ քաղաքում մեկ գիշերվա ընթացքում միանգամից երկու առևտրի կենտրոններում բռնկված հրդեհները կաորղ են ծագած լինել մարդկային դիտավորյալ միջամտությամբ:

Այս մասին հաղորդում է РИА Новостиգործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչության հայտնած տեղեկությանը։

Նշենք, որ գիշերը նախ հայտնի դարձավ 2,2 հազ․ ք/մ տարածք ունեցող "Семья" առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին, դրա մարման աշխատանքներին մասնակցել է 113 հրշեջ-փրկարար, մարման աշխատանքները շարունակվել են ավելի քան 3 ժամ։ Փրկարարներին հաջողվել էր փրկել շինության որոշ հատվածներ ու 28 մլն ռուբլու չափ ապրանք և գույք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։