Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է։ Ես՝ ավելի. Աղվան Վարդանյան


00:17 , 6 մայիս, 2018

Մայիսի 1-ից օրեր առաջ լրագրողները պարբերաբար հարցնում էին՝ ինչպե՞ս եք քվեարկելու։ Միշտ պատասխանել եմ՝ բացեք ՀՀ Սահմանադրության 94 հոդվածը։

Քվեարկելու եմ խղճով ու համոզմունքներով։ Ասածս հրապարակված է։

Այնպես որ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հիշեցրածը գիտեմ։ Բայց ես ինքս եմ ելույթում հայտարարել, որ պատրաստ եմ վայր դնել մանդատս, ինչը եւ հաջողությամբ արել եմ։ Ավելին՝ գիտեմ նաեւ, որ կարող եմ չվերահաստատել ԱԺ նախագահին գրած դիմումս ու մնալ պատգամավոր։ Բայց, բնականաբար, այդպես չեմ վարվի։ Սահմանադրականից զատ՝ կա խնդրի բարոյական կողմը։ Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է։ Բայց ես ավելի ճիշտ եմ։ 

Աղվան Վարդանյան