ԱԱԳ-ն 2017-ին ավելի քան 530 մլն հեռախոսազանգ է գաղտնալսել


21:20 , 5 մայիս, 2018

2017-ին ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) գաղտնալսել է առնվազն 534 մլն հեռախոսազանգ, ինչը երեք անգամ գերազանցում է 2016-ի ցուցանիշները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի զեկույցը։

Փաստաթղթում նշվում է, որ խոսքը բացառապես առանձին հեռախոսազանգերին է վերաբերում, այլ ոչ թե լրտեսության թիրախում հայտնված անձանց։ Այնուամենայնիվ, 2017-ի ցուցանիշները գերազանցում են նաև նախանցած տարվա տվյալները՝ չնայած քաղաքացիներին գաղտնալսելու դեմ գերատեսչության ընդունած միջոցառումներին։

Հունվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս 6 տարով երկարաձգեց ահաբեկչության մեջ կասկածվող այլ երկրների քաղաքացիների հեռախոսազանգերին և էլեկտրոնային նամակագրությանը հետևելու թույլտվությունը։