Արտակարգ դրության պայմաններում Թուրքիայում ընտրությունները չեն կարող արդար լինել. ԵԽ


12:50 , 5 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ Եվրոպական խորհրդարանում իրականացվող հատուկ նիստի ընթացքում քննարկվել է նաև Թուրքիայում տիրող իրավիճակը:

Ըստ Mynet-ի՝ նիստի ընթացքում արձանագրել է, որ Թուրքիան օրեցօր հետընթաց է ապրում խոսքի ազատության ոլորտում, իսկ արտակարգ դրության պայմաններում ընտրությունները չեն կարող արդար լինել։

ԵԽ նիստի ընթացքում նաև մտահոգություն են հայտնել Թուրքիայում 2016-ի հուլիսից հայտարարված արտակարգ դրության շարունակաբար երկարացվելու կապակցությամբ:

Մենք չենք կարող լռություն պահպանել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու ենք իրավիճակը շտկելու համար,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: